ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը Գերմանիայի հեռահաղորդակցական ցանցերում ամսական հավաքում և մշակում է մոտ 500 մլն տվյալ: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված տվյալներին, որոնք գաղտնազերծել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Մասնավորապես, հատուկ ծառայությունները լրտեսում են հեռախոսազանգերը, էլեկտրոնային նամակները, SMS հաղորդագրություններն ու նամակագրությունները չաթերում:
Ինչպես հաղորդվում է՝ սովորական օրերին ԱՄՆ հատուկ ծառայությունների ֆիլտրերով անցկացվում են մոտ 20 մլն հեռախոսազրույցներ ու 10 մլն համացանցային հաղորդակցություններ, իսկ նշանակալից օրերին թիվը հասցնում է մոտ 60 միլիոնի:
Ի դեպ, ամերիկյան հատուկ ծառայությունները Գերմանիայում իրականացնում են ավելի ակտիվ հետախուզական գործունեություն, քան ԵՄ այլ երկրներում: Ֆրանսիայում ամերիկացիները գրանցում են օրական ավելի քան 2 մլն զանգ:









































