Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը շաբաթ օրը ելույթ չէր ունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ծննդյան տոնին նվիրված համերգին, եթե իմանար, թե այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված ինչ խնդիրներ գոյություն ունեն: Այս մասին այսօր հայտարարել էր երգչուհու ներկայացուցիչը:
Ավելի վաղ երգչուհու հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել Մարդու իրավունքների հարցերով հիմնադրամը:
Երգչուհու ներկայացուցիչը նկատել է, որ Թուրքմենստանում ելույթը մասնավոր կորպորատիվ բնույթ է կրել, որը չի ֆինանսավորվել կառավարության կողմից: Սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, ելույթի համար Լոպեսը մեկ միլիոն դոլար է ստացել: Նշվում է, որ երգչուհուն առաջարկել են Թուքմենիայի նախագահին շնորհավորել բեմ դուրս գալուց ընդամենը մի քանի րոպե առաջ:








































