Լոնդոնի «Չելսի»-ն առաջարկ է կատարել իտալական «Ռոմա»-ին թիմի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի տրանսֆերի հարցով: Այդ մասին տեղեկացնում է Calciomercato.it-ը:
Նշենք, որ «արիստոկրատներ»-ն Իտալիայի ընտրանու ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց պատրաստ են 10 մլն եվրո վճարել: Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլսիտի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
2012/13թթ մրցաշրջանում Դե Ռոսին Իտալիայի առաջնությունում անցկացրել է 25 հանդիպում:








































