«Քլիվլենդ»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել։ ESPN-ի փոխանցմամբ՝ համաձայնագրի ժամկետի երկարաձգման պարագայում աշխարհահռչակ բասկետբոլիստը կստանար 24 մլն եվրո տարեկան աշխատավարձ։
Նա շուտով ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ Իսկ ահա երկարաժամկետ պայմանագրի առաջարկ ստանալու պարագայում Ջեյմսը մտադիր է ստանալ 30 մլն եվրո տարեկան։
Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսը ճանաչվել է NBA-ի 2016 թվականի եզրափակչի լավագույն խաղացող։