Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հակասել է իրեն՝ կապված 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի հետ:
Հաղորդվում է, որ Էրդողանը 2016 թվականի հունիսի 29-ին, մեկնաբանելով Գազայի հատված «Մավի Մարմարա» նավի ուղևորումը, հայտարարել է, որ իրենք կապ չեն ունեցել դրա հետ և չեն տվել համապատասխան թույլտվություն:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դրանով Էրդողանը հակասել է իրեն, քանի որ 2014 թվականի հուլիսի 17-ին, երբ նա դեռ Թուրքիայի վարչապետն էր, հայտարարել է, որ իրենք տեղյակ են եղել այդ մասին. «Իշխանությունը մենք էինք և մենք ենք «Մավի Մարմարային» տվել թույլտվություն»:











































