Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի 29-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 00:10-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Գուգարքի բաժին, որ աջ և ձախ դաստակների կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Արչուտ գյուզի բնակիչ 51-ամյա Վարդան Մկրտչյանը:
Հիվնադնանոց մեկնած ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արչուտ գյուղից և մինչ ոստիկանները պարզում էին որոշ հանգամանքեր, ժամը 01:30-ի սահմաններում հիվանդանոց են բերվում նուն գյուղի բնակչներ, եղբայրներ՝ 28-ամյա Վռամ Սրապյանը, և 32-ամյա Արշակ Սրապյանը, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել ազդրի, ուսի, կոնքի և աջ ու ձախ դաստակների մասում:
Վ. Մկրտչյանը հանդիսանում է Արչուտի գյուղապետ և, ըստ տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել գյուղապետի հարևանաթյամբ բնակվող Վազգեն Դալաքյանի տանը:
Մանրամասները կարդացեք shamshyan.com-ում:











































