Մոսկվայի բնակիչները ծաղիկներ են տանում Թուրքիայի դեսպանատուն Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, հայտնում է Gazeta.ru-ն:
Դեսպանատան տարածքը հսկող ոստիկանի խոսքերով` մարդիկ ծաղիկներ են բերում և դրանք թողնում դեսպանատան մուտքի մոտ:
Հունիսի 29-ը ահաբեկչության զոհերի համար սգո օր է հայտարարվել, որի կապակցությամբ դեսպանատան տարածքում Թուրքիայի դրոշը իջեցված է:









































