Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Եգիպտոսում հակամարտությունը հասել է իր գագաթնակետին

Այսօր, հունիսի 30-ին՝ նախագահ Մուհամմադ Մուրսիի կառավարման 1-ին տարելիցի օրը Եգիպտոսում ընդդիմությունը մտադիր է զանգվածային բողոքի ակցիաներ իրականացնել՝ նոր նախագահական ընտրություններ նշանակելու նպատակով: Al-Arabiya պարբերականը հաղորդում է, որ քաղաքական ճգնաժամի ֆոնին երկրում սրվել է վառելիքային ճգնաժամը:

Կահիրեի փողոցներում բենզալցակայանների կողքին կանգնած են տասնյակ ավտոմեքենաներ, որոնք արգեկափակել են ճանապարհները և կաթվածահար արել մայրաքաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը։

Եգիպտոսի զինվորականները բողոքի ակցիաների նախօրեին շրջապատել էին նախագահական նստավայրը, բոլոր ելումուտերը փակվել էին բետոնե բլոկներով, փշալարարերով և ռազմական տեխնիկայով:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Մուրսին հեռուստատեսությամբ դիմել էր եգիպտացիներին: 2.5 ժամ տևած իր ելույթում նա կոչ էր արել սկսել ազգային երկխոսություն, ինչպես նաև ստեղծել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որը կզբաղվի սահմանադրական բարեփոխումներով:

Այս ելույթը, սակայն, առանձնապես տպավորություն չի գործել: Ավելին, «Մուսուլման եղբայրների» նախկին ղեկավարներից Սարբաթ էլ-Հերբավին այս ելույթն անվանել է «Մուրսիի հրաժեշտի խոսքը»: Նա նաև կարծիք է հայտնել, որ նախագահը կորցրել է ինքնատիրապետումը. նրա խոսքերն անհավասարակշիռ են եղել:

Եգիպտոսում իրավիճակն այնքան է սրվել, որ տեղի են տվել նաև երկրի «գորշ կարդինալի»՝ պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի նյարդերը: Նա ընդգծել է, որ զորքը լուռ չի հետևի բռնություններին, և կողմերին փոխզիջման կոչ է արել: Էլ-Սիսին կարծում է, որ եգիպտական հասարակությունում պառակտում է տեղի ունենում, որն էլ սպառնում է երկրի գոյությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում