«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի պատրաստվում հրաժարվել դարպասապահի` Դավիդ Դե Խեայի ծառայություններից: 22-ամյա դարպասապահը կատալոնական «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է, սակայն «կարմիր սատանաներ»-ը պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել նրան:
Goal. com-ը հայտնում է, որ Անգլիայի չեմպիոնները կառաջարկեն Դե Խեային երկարաձգել պայմանագրի ժամկետը` մինչև 2018 թվականը: Կվերանայվի նաև աշխատավարձի չափը: «Կարմիր սատանաներ»-ը շաբաթական 88 հազար եվրո կառաջարկեն Դավիդին:
Հիշեցնենք, որ գործող պայմանագրի համաձայն ֆուտբոլիստը շաբաթական 64 հազար եվրո է վաստակում: Դե Խեայի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին:






































