Հրաձգության հետևանքով բրուքլինյան երեկույթներից մեկի ժամանակ վիրավորվել է յոթ մարդ: Այդ մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Ներկա դրությամբ բոլոր վիրավորները հոսպիտալացվել են: Հինգ տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Մի կին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:
Կրակողը դեռ ազատության մեջ է: Ոստիկանությունը հետախուզաորոնողական աշխատանքներ է իրականացնում նրան հայտնաբերելու համար:








































