Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Երիտասարդ գիտնականն այսօր բազում սոցիալական խնդիրներ ունի

Կառլեն Խաչատրյանը ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահն է։ Բացի այդ, ՀՀ Ազգային ժողովին կից՝ Երիտասարդական խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, ՀՀ վարչապետին կից՝ Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ, ՀՀ հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի անդամ, նաև՝ ղեկավարում է «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը, հանդիսանում է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղարը։

Ասույթները հաճախ բավական բնութագրական են։ Ո՞րն է Ձեր ամենասիրածը։

-«Հաջողությունը երբեք պատահական չի լինում»։

Ներկայացեք, խնդրեմ՝ ե՞րբ եք ծնվել, ի՞նչ ընտանիքում, մանկություն, դպրոց, համալսարան, ասպիրանտուրա, ատենախոսական աշխատանքի վերնագիրը, պաշտպանության տարին և այլն, ինչ նպատակահարմար կգտնեք։

-Ծնվել եմ 1986թ.-ի մայիսի 10-ին, ծառայողի ընտանիքում: Հայրս ֆինանսիստ է, մայրս` կիբերնետիկ: Մանկությունս անցել է անհոգ և ուրախ, բողոքելու տեղ չունեմ 🙂 1992-ին ընդունվել եմ Երևանի Պ. Յավորովի անվան դպրոցը: Սովորել եմ գերազանց, երբևէ քառորդային 4 չեմ ունեցել, 2002-ին ոսկե մեդալով ավարտել եմ դպրոցը:

2002-ին ընդունել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: 2006-ին գերազանցությամբ ավարտել եմ բակալավրիատը և ընդունվել նույն ֆակուլտետի մագիստրատուրա` «Տնտեսական քաղաքականություն և կառավարում» մասնագիտությամբ: 2008-ին գերազանցությամբ ավարտել եմ մագիստրատուրան: 2005-ին ճանաչվել եմ ԵՊՀ լավագույն ուսանող (ԵՊՀ արծաթե մեդալ), իսկ 2007-ին` ՀՀ լավագույն ուսանող (ոսկե մեդալ)։ 2008-ին ընդունվել եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա, 2011-ին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն` «Ձեռնարկատիրության և հարկային քաղաքականության փոխներգործության հիմնահարցերը ՀՀ տնտեսությունում» թեմայով:

Բավական ընդգրկուն հասարակական գործունեություն եք ծավալում։

-Այո, դեռևս համալսարանում ուսանելու տարիներին ակտիվորեն ներգրավված եմ եղել հասարակական աշխատանքներում։ Եղել եմ ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամ, 2006-2008թթ. ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ ՈՒԽ նախագահության անդամ: 2008-11թթ. ղեկավարել եմ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, իսկ 2011-ից հանդիսանում եմ ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահը: Բոլոր առումներով ինձ համար մեծ դեր է խաղացել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, թե՛ աշխարհայացքի ձևավորման, թե՛ որպես մարդ կայանալու, թե՛ ընկերներ ձեռքբերելու, և թե՛ մասնագիտական կարիերայի իմաստով: Շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին և դասախոսներին, քանզի նրանցից յուրաքանչյուրն իր մեծ ներդրումն ունի իմ կայացման գործում և հաջողություններիս մեջ:

Ի՞նչ գիտական աշխատանքներ ունեք։ Օրվա որքա՞ն ժամանակն եք կարողանում նվիրել գիտական հետազոտություններին։

-Ունեմ տպագրված 9 գիտական աշխատանք, մասնակցել եմ բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների, սեմինարների, դասընթացների: Ինքս նախաձեռնել և կազմակերպել եմ բազմաթիվ տարաբնույթ գիտական միջոցառումներ` գիտաժղովներ, սեմինարներ, թրեյնինգներ և այլն:

Ներկայումս ես առավել ակտիվորեն դասախոսական աշխատանքով եմ զբաղված` դասավանդում եմ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետւմ: Բայց և այնպես, զուգահեռաբար, գիտական ուսումնասիրություններով էլ եմ զբաղվում… Օրվա ընթացքում ժամանակիս մի մասը հասարակական աշխատանքն է խլում, այնպես որ՝ զուտ գիտական աշխատանքին, ցավոք, այդքան էլ շատ ժամանակ չի մնում:

Վերջերս Դուք ասել էիք, մեջբերում  եմ. «Երիտասարդ գիտնականն այսօր ունի բազում չլուծված սոցիալական խնդիրներ, իսկ «սոված փորով» որևէ արժեքավոր բան անելը, հատկապես, գիտությամբ զբաղվելը՝ անհնար է»:

-Այո, սակայն պետք է նշել, որ վերջին տարիներին որոշակի տեղաշարժեր նկատվում են այս խնդիրների լուծման ուղղությամբ, և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո, ասվածի ապացույցն է: Այս ծրագրի շրջանակներում մենք փորձեցինք թեթևացնել եղած խնդիրների մի մասը: Ու օրինաչափ է, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրւմ կա առանձնահատուկ շեշտադրում՝ ուղղված երիտասարդ գիտնականներին. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։ Միաժամանակ, պետք է հասկանալ նաև, որ միանգամից ոչինչ չի լինում: Սա երկարատև աշխատանք է պահանջում, ընդ որում, այստեղ անելիքներ ունենք բոլորս` ոչ միայն երկրի ղեկավարությունն ու ոլորտի պատասխանատուները, այլև մենք` երիտասարդ գիտնականներս:

Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։

-Երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը շատ լավ եմ վերաբերվում: Բայց կարծում եմ նաև, որ միայն բողոքելով հարցերին լուծում տալ հնարավոր չէ, շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի մատնանշվեն նաև խնդիրների լուծման ուղիները, իրատեսական ճանապարհները:

Արդյո՞ք երիտասարդ և ոչ երիտասարդ գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ու արդյո՞ք իսկական գիտնականը միայն նա չէ, ով զբաղվում է գիտությամբ՝ առանց հողեղեննյութական բաներին ուշադրություն դարձնելու, ավելի խիստ՝ արդյոք գիտնականը չի՞ դադարում գիտնական լինել այն պահին, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին։

-Միանշանակ, շատ նորմալ է, որ անհատը ուզում է բարեկեցիկ կյանքով ապրել: Դա վերաբերվում է նաև գիտնականներին, ու այստեղ խոսքը գնում է ոչ թե ցոփ ու շվայտ կյանքով ապրելու, այլ ընդամենը որոշակի կենսամակարդակի ապահովման մասին: Գիտնականը կարող է լուրջ նվաճումներ արձանագրել, եթե այլ խնդիրներվ չի ծանրաբեռնում իրեն: Սոցիալական խնդիրները բնականաբար չեն կարող թույլ տալ, որպեսզի գիտնականը բացառապես կենտրոնանա իր հետազոտությունների վրա…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում