Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Ինչու է պասիվացել քաղաքացիական հասարակությունը. պատճառներն ու սպասելիքներն՝ ըստ փորձագետի

Քաղաքական ուժերի «արձակուրդի» հետ մեկտեղ կարծես թե հանգստի է անցել նաև քաղաքացիական հասարակությունը, որոնց արձագանքը վերջին իրադարձություններին շատ պասիվ է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքացիական հասարակության ակտիվիստ, ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը համաձայնեց, որ քաղաքացիական հասարակությունը պասիվացել է, և նշեց մի քանի պատճառներ. «Պասիվությունն անզեն աչքով էլ է նկատելի, և դա ըստ էության պայմանավորված է ինչ-ինչ ակնկալիքների, սպասելիքների ծրագրերի խաթարումների հետ: Քաղաքացիական նախաձեռնությունները տարբեր ժամանակաշրջաններում տաբեր ակտիվություն են դրսևորում, բայց այսօրվա պասիվությանը միգուցե նպաստում է քաղաքական դաշտի ամորֆ վիճակը: Կարծում եմ՝ քաղաքացիական խմբերը ևս զբաղված են վերակողմնորոշումներ, պայքարի ինչ-որ նոր մարտավարություններ, ռազմավարություններ փնտրելով»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ինչ-ինչ հարցերի պատասխաններ իրենց մեջ գտնելուց հետո, հավանաբար, կակտիվանան, կակտիվանան նաև քաղաքական դաշտի ընդհանուր ակտիվության հետ միաժամանակ:

Սարո Սարոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե քաղաքացիական նախաձեռնությունները ակտիվանում են ընտրությունների շրջանում միայն, և որպես օրինակ նշեց Մաշտոցի պուրակի, «Հարսնաքարի», Քաջարանի դեպքերը, որոնք ընտրությունների հետ որևէ առնչություն չունեին. «Եթե քաղաքացիական նախաձեռնությունները, խմբերը իրենց գործունեությունը կապեն ընտրական գործընթացների հետ, ապա իրենք կպարտվեն և կձախողեն:

Աշնանը, հավանաբար, շատ կակտիվանան, ամռանը ընդհանրապես նման կարգի գործունեություն ծավալելն անիմաստ է. ինչպես քաղաքական գործընթացներն են ամեն տարի հուլիս-օգոստոս ամիսներին պասիվանում, այնպես էլ քաղաքացիական նախաձեռնությունների պայքարը երբեմն, այսպես ասած, արգելանքների է հանդիպում, բայց կարծում եմ՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելուց հետո քաղաքացիական խմբերը նորից կլծվեն իրենց պայքարի գործին»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչու բավարարար ակտիվություն չցուցաբերվեց գազի գնի թանկացման ակցիաների հետ կապված, և ինչու միայն նախաձեռնության անդամները բարձրաձայնեցին խնդիրը, ինչին ի պատասխան՝ Սարո Սարոյանն ասաց. «Այդ նախաձեռնությանը մասնակցում էին այն մարդիկ, ովքեր ակտիվ էին նաև նախորդ նախաձեռնություններում: Ես ինքս այդ գործընթացների մեջ եմ ու շատ լավ գիտեմ՝ ուղղակի ֆիզիկապես էլ հնարավոր չէ ամեն տեղ հասնել, ռեժիմն ամեն օր է խնդիրներ ստեղծում հանրության համար: Նույն պայքարողներն են, որոնք պայքարի մի կետը թողած՝ անցնում են մյուս խնդրին: Գազի գնի խնդրի հետ կապված՝ նախաձեռնության մեծ մասը բոլոր դիրքերում կար, տվյալ քաղաքացիները պասիվ չեն եղել, ուղղակի ֆիզիկապես կարող են ամեն տեղ չհասցնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում