Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը վերջին շրջանում ավելի ու ավելի վատ տեսք է ստացել: Ոչ այնքան վաղուց դերասանը ներկա էր Մադրիդում կայացած Starlite Gala 2013 միջոցառմանը, որտեղ կրկին բոլորին ցնցել է իր տեսքով: Բացի նիհարությունից՝ դերասանը նաև հոգնած և զգալիորեն ծերացած տեսք ուներ:
Բանդերասի արտաքին փոփոխությունների պատճառով լուրեր են պտտվում դերասանի գաղտնի հիվանդության մասին: Ըստ շշուկների՝ հենց դա է պատճառը, որ իսպանացին օրեցօր ավելի վատ տեսք է ունենում:
Այս մասին հաղորդում է Viva.ua կայքը:













































