Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դատապարտել է Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 36 և վիրավորվել է 147 մարդ:
Զարիֆը Tiwtter-ի իր միկրոբլոգում առավոտյան գրել է. «Տեռորն իր այլանդակ գլուխը բարձրացնում է ևս մեկ անգամ մեր ընկերոջ ու հարևանի օդանավակայանում: Ծայրահեղականության բռնությունը գլոբալ սպառնալիք է. մենք պետք է դիմակայենք համատեղ»:












































