Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ազգային ժողովը 106 կողմ, 6 դեմ ձայներով ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

106 կողմ,  6 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 4+4+4 ձևաչափով ձեռք բերված համաձայնությունը: Դեմ էին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը և Խաչատուր Քոքոբելյանը:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ քանի որ իրենց խմբակցության գործընկերները մասնակցել են 4+4+4 ձևաչափով քննարկմանը, այսօր հարգելի պատճառով բացակայում են. «Ես եմ բարձրաձայնում, որ այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ-ը՝ մյուս ուժերի հետ միասին, խնդիրները ձևակերպել ու ներկայացրել է նույնպես մեր խմբակցությունը ու ստորագրել համատեղ հայտարարությունը: Մենք կողմ ենք այս փոփոխություններին, սակայն դա չի նշանակում, որ կողմ ենք ընդհանուր օրենսգրքին, հատկապես բաց համամասնական համակարգին»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա համատեղ լուրջ ջանքերի ներդրմամբ աշխատանքի արդյունք է. « Մենք կողմ ենք, քանի որ կան առաջարկություններ, որոնք մենք ենք նախաձեռնել»:

«Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր խոսքում նշեց, որ սա նախադեպը չունեցող գործարքատիպ բան է, ու կա բարեհաճ վերաբերմունք բոլոր ուժերի  կողմից. «Սակայն եթե-ով պայմանավորված նախագծին ես չեմ կարող կողմ լինել»:

Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ երեք առաջարկ էր ներկայացրել, որը չընդունվեց. «Նույնիսկ հարյուր տոկոսանոց ընտրության դեպքում այս օրենսգիրքը չի կարող տալ այն պատկերը, որ ցանկանում ենք ստանալ: Ես այս փոփոխությունները համարում եմ կոսմետիկ փոփոխություններ և դեմ եմ քվեարկելու»:

ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ սրանք տեխնիկական փոփոխություններ են, սակայն կարևոր են. «Համախմբում»- ը կողմ է քվեարկելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում