Հունիսի 29-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 33 RS 965 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1963 թ. ծնված Ա. Բեգլարյան) շրջվել է ավտոճանապարհին, ինչի հետևանքով ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը (անձը դեռևս չպարզված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ և դադարեցրել են գազի արտահոսքը:










































