Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ահաբեկչություններից հետո ուժեղացվել է Նյու Յորք ու Նյու Ջերսի նահանգների խոշորագույն երեք օդանավակայանների պարեկությունը: Այս մասին հայտնել է երկու նահանգների օդային ու ծովային վարչությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության կապակցությամբ հավելյալ պարեկներ են կենտրոնացվել Քենեդու անվան, Լա Գուարդիա և Նյուարք-Լիբերտի օդանավակայաններում:
Վարչությունն ընդգծել է, որ իրենք ուշադիր հետևելու են Թուրքիայում իրավիճակի զարգացմանը և ներկայումս փոխգործակցում են ԱՄՆ իրավապահ մարմինների հետ:







































