Պորտուգալական «Պորտու»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարող է ավարտել կարիերան ազգային թիմում:
Twitter-ի իր էջում Կասիլյասն ակնարկել է, որ մտադիր է ավարտել ելույթները միջազգային ասպարեզում:
Ենթադրվում է, որ նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել «Եվրո-2016»-ի շրջանակներում խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չստանալու փաստը: Մրցաշարում Իսպանիայի հավաքականի անցկացրած բոլոր 4 հանդիպումներում խաղադաշտ է դուրս եկել Դավիդ Դե Խեան:
Հիշեցնենք, որ Կասիլյասը ռեկորդակիր է ազգային թիմում անցկացրած խաղերի քանակով: Նա մասնակցել է 167 խաղի:










































