«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր խոսելու օր չէ, բայց ինքը «Հարսնաքարի» մոտ է արդարադատության պահանջով:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ գողացված իշխանության պարագայում ավելորդ է խոսել արդարադատության մասին, սակայն նա ողջունում է քաղաքացիական պահանջատիրությունը:
Ըստ նրա՝ քաղաքացիների արդարադատության պահանջն է, որ պետք է հաղթանակ բերի, և ի վերջո Վահե Ավետյանի դաժան սպանությունը պետք է բացահայտվի:









































