Ինչպես գիտեք, Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ մնացել էր պահեստայինների նստարանին:
Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստը հայտարարել է, որ հասկանում է մարզչի որոշումը:
«Դիեգո Լոպեսը հիանալի խաղ էր ցուցադրում և պետք է տեղ ունենար հիմնական կազմում: Նա հաջող մրցաշրջան անցկացրեց: Դիեգոն ֆանտասիկ անձնավորություն է և գերազանց դարպասապահ»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































