Ֆրանսիայի Լա Ռոշել քաղաքի քաղաքապետարանի շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել, հաղորդում է La Parisien-ը:
Նախնական տվյալներով` հրդեհի պատճառը էլեկտրափոխանցման լարերի կարճ միացումն է:
Քաղաքապետարանի շենքը, որը կառուցվել է 15-րդ դարի վերջին և 1861թ. ներառվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցուցակում, լուրջ վնաս է կրել:
Մշակութային արժեքները, այդ թվում՝ Հենրիխ 4-րդ թագավորի հետմահու դիմակը, հաջողվել է փրկել:









































