Հունիսի 29-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է այն մասին, որ ավելի վաղ երկրի նախագահ Բարաք Օբամայի նախատեսված այցը հիվանդանոց, որտեղ գտնվում է Նելսոն Մանդելան, չի կայանա: Օբամայի կարծիքով` դա կխախտի Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի հանգիստը:
Բարաք Օբաման հայտարարել է, որ չնայած այն բանին, որ Նելսոն Մանդելան իր համար շարունակում է հերոս մնալ, հիվանդանոց այցելությունը կարող է ազդել Մանդելայի առողջական վիճակի վրա և խոչընդոտել նրա ապաքինմանը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Այնուամենայնիվ, Պրետորիա կատարած այցի ժամանակ Օբաման կնոջ` Միշելի հետ հանդիպել է ՀԱՀ նախկին առաջնորդի հարազատների հետ և իր աջակցությունը հայտնել նրանց:










































