Չինաստանի Անխոյ և Ցզյանսի արևելյան նահանգներում անցած երեքշաբթի օրվանից սկսված հորդառատ անձրևների հետևանքով Չինաստանի իշխանությունները ստիպված են եղել տարհանել 22.6 հազար մարդու: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ՝ Անխոյ նահանգում փլուզվելէ 53 բնակելի տուն, ևս 102-ը տուժել են: Ջրածածկ է եղել ավելի քան 4.419 հա հողատարածք:
Տնտեսական վնասը գնահատվում է մոտ 7.7 մլն դոլար:
Հարևան Ցզյանսի նահանգում տեղատարափ անձրևներից տուժել է 504.4 հազար մարդ, ևս 10.2 հազարը տարհանվել է:










































