Չինաստանում վեցօրյա խաղային մարաթոնից հետո փտել են 19-ամյա պատանու ոտքերը, հայտնում է The Daily Mail-ը:
Ոստիկանությունը նրան գտել է Հանչժոու տանող երկաթուղու մոտ անգիտակից վիճակում: Նա պառկած է եղել խոտերի վրա, իսկ նրա ոտքերը պատված են եղել վերքերով և մոծակների խայթոցների հետքերով:
Պատանին 3 օր անցկացրել է առանց ուտելիքի և ջրի, քանի որ մոտի բոլոր փողերը ծախսել է համացանց-սրճարանում, որտեղ 6 օր շարունակ խաղացել է օնլայն խաղեր:
Երիտասարդի հոր խոսքերով՝ որդին տնից փախել է այն բանից հետո, երբ նրան արգելել են չափից շատ ժամանակ անցկացնել համակարգչի մոտ:









































