ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործողությունների շնորհիվ Ռուսաստանը նորագույն պատմությունում հայտնվել է առավելագույն մեկուսացման մեջ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը, հայտնում է gazeta.ru-ն:
«Մեր նախագահի միջազգային առաջնորդության շնորհիվ Ռուսաստանը ավելի մեկուսացված է, քան երբևէ նորագույն պատմության ընթացքում»,- ասել է նա: Ընդ որում, Շուլցը տվյալ տեղեկատվության աղբյուրը չի նշել:











































