Մեքսիկայի Ակապուլկո նավահանգստի շրջանում՝ Խաղաղ օվկիանոսում ջրասույզ է եղել զբոսաշրջային նավ, որի վրա 44 զբոսաշրջիկներ և անձնակազմի անդամներ էին: Այս մասին հաղորդում է Notimex-ը:
Ըստ քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալների՝ նավն ունեցել է ապակե հատակ այն բանի համար, որ զբոսաշրջիկները կարողանան հիանալ ջրային թագավորության հրաշալիքներով:
Նավը կարող էր տեղավորել առավելագույնը 25 մարդ, սակայն այնտեղ գտնվել են թվով գրեթե 2 անգամ ավել մարդիկ: Դրա հետևանքով ապակե հատակը չի դիմացել և կոտրվել է:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները և ջրից հանել բոլոր ուղևորներին և անձնակազմի անդամներին: 2 վիրավորներ հոսպիտալացվել են:










































