Ջենիֆեր Էնիսթոնը դարձել է Entertainment Industry Foundation (EIF) բարեգործական հիմնադրամի և Key to the Cure ծրագրի դեսպան, ով զբաղվում է կրծքի քաղցկեղի ուսումնասիրության համար միջոցներ հավաքելով:
Այժմ դերասանուհին հիմնադրամի այլ դեսպանների՝ Պենելոպա Քրուսի, Ջենիֆեր Հադսոնի, Գվինեթ Փելթրոուի հետ միասին կներկայացնի հայտնի դիզայներների կողմից ստեղծված ֆիրմային վերնաշապիկներից մեկը: Էնիսթոնը կներկայացնի Emilio Pucci-ի կրեատիվ տնօրեն Պիտեր Դանդասի ստեղծած վերնաշապիկը: Դրա վաճառքից ստացված բոլոր միջոցները կնվիրաբերվեն հիմնադրամին:
Աստղը խոստովանել է, որ շատ երջանիկ է նոր համագործակցությամբ։
Ընդ որում դիզայներական վերնաշապիկներն ընդամենը 35 դոլար արժեն: Դրանք կարելի է գնել Նյու Յորքի Saks խանութում:
1. Ջեննիֆեր Էնիսթոն

2. Պենելոպա Քրուս

3. Հայդի Քլում

4. Ումա Թուրման

5. Գվինեթ Փելթրոու

6. Ջենիֆեր Հադսոն











































