Ֆրանսիացի ճարտարապետ և նկարիչ Ստեֆան Մալկան ձևավորել է Փարիզի ռեստորաններից մեկը: Նրա աշխատանքը ցուցադրում է ճարտարապետության հնարավորություններն՝ իրականացված ավանդական շինանյութերի և բնության միաձուլմամբ: Նրա ծրագրի յուրօրինակությունը ռեստորանի դիմային պատն է, որն ամբողջովին բաղկացած է փայտից և բնական բույսերից:
Դիմային պատի հարդարման մեջ օգտագործված փայտի շնորհիվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես նստած լինեք մի հարմարավետ հյուրասենյակում: Գաղափարն այն է, որ ռեստորանի դիմային պատը, փայտի մեջ նոր բույսերի աճելու հետ կապված, պարբերաբար փոփոխվում է։








































