Հղի Քեյթ Միդլթոնը մեկնել է Ուելսի հյուսիսարևմտյան լողափին գտնվող առանձնատուն: Հենց այդ կղզում է գտնվում ռազմաօդային ուժերի այն բազան, որտեղ ծառայում է արքայազն Ուիլյամը:
«Ծննդաբերությունից առաջ վերջին մի քանի շաբաթները Քեյթը ցանկանում է ամուսնու հետ անցկացնել: Դա կարևոր է նրանց երկուսի համար: Երբ ժամանակը գա, նա կմեկնի Լոնդոն, հնարավոր է՝ ուղղաթիռով»,- գրում է Us Weekly պարբերականը:
«Նրանք երկուսն էլ շատ հուզված են: Եվ, իհարկե, նրանք, որպես երիտասարդ ծնողներ, շատ հարցեր ունեն: Նրանց համար շատ հետաքրքիր է՝ ում նման կլինի երեխան»,- նշում է աղբյուրը:










































