Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռաուլ Սանյեխին կհետևի ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի խաղին` Կոնֆեդերացիների գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում:
Հիշեցնենք` մրցաշարի եզրափակիչի Իսպանիա-Բրազիլիա հանդիպումը կկայանա առաջիկա կիրակի:
Կատալոնական ակումբի տնօրենը, ով պատասխանատու էր Նեյմարի տրանսֆերի կայացման համար, այժմ պատրաստվում է հանդիպել Սիլվայի գործակալի հետ: Փարիզյան ակումբի ղեկավարները, սակայն, հայտարարել են, որ չեն հրաժարվի ֆուտբոլիստի ծառայություններից մինչև նրա պայմանագրի ժամկետի ավարտը:
Անձամբ Տիագո Սիլվան հայտնել է, որ մանկուց հետևել է «Բարսելոնա»-ի խաղերին:








































