Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Սլովակիայի դեմ խաղի ընթացքը:
«Մրցաշարի սկզբանամասում որոշ խնդիրներ ունեիքն: Սակայն այս անգամ գերազանց խաղացին թե պաշտպանները, թե հարձակվողները: Հարգում եմ սլովակներին, բայց չեմ կարող ասել, թե այս արդյունքը վկայում է այն մասին, որ մենք ուժեղ ենք:
Պետք է կատարելագործենք մեր խաղը, եթե ցանկանում ենք հաղթել: Առաջիկա խաղերում մեզ համար ավելի դժվար կլինի: Ինչ վերաբերում է Իսպանիայի և Իտալիայի հավաքականների դիմակայությանը, ապա նրանք երկուսն էլ ուժեղ են»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Լյովի խոսքերը:









































