Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այսօր կհանդիպեն Պրահայում:
Հանդիպման ժամանակ կքննարկվեն Վրաստանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը, ըստ որի՝ հանդիպմանը ներկա կլինեն նաև երկու երկրների տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչները:










































