Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում ընդունվել է «Ժողովրդական ցույցերի, հավաքների ազատության, ԶԼՄ-ների և խոսքի ազատության» բանաձևը:
Բանաձևի քննարկման անհրաժեշտության պատճառը մի շարք երկրներում, հատկապես՝ Թուրքիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, վերջին ամիսներին տիրող իրավիճակն է: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պատվիրակության անդամ Գենադի Գորբունովին:
ԵԽԽՎ-ն նշել է, որ իշխանությունների և իրավապահ մարմինների գործողություններն այս երկրներում ճիշտ չեն եղել:
Դրա հետ կապված՝ Վեհաժողովը կոչ է արել ապահովել ոստիկանության գործողությունների համարժեքությունը և ազգային օրենսդրությունները համապատասխանեցնել Եվրախորհրդի չափանիշներին:









































