Tuesday, 09 06 2026
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Ժամանակակից արվեստն այսօր հասարակության կողմից այնքան էլ ընկալելի չէ. արվեստագետ

Հայ և իտալացի արվեստագետները մայիսի 27-ին անցկացրին «Դիրքերի ճշտում. ինքնության երկբայում» խորագրով համատեղ ցուցադրություն՝ Հայաստան-Իտալիա միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում:

Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են ծրագրի համակարգող Սուսաննա Գյուլամիրյանը, Կարեն Անդրեասյանը և Արմինե Հովհաննիսյանը:

«Արվեստի ու մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա» ոչ պետական կազմակերպության համահիմնադիր Սուսաննա Գյուլամիրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ցուցահանդեսը հնարավորություն տվեց փոխանակվել փորձով, կազմակերպել քննարկումներ, ծանոթանալ Հայաստանի և Իտալիայի ժամանակակից արվեստի ինստիտուցիաներին. «Մեր պատվիրակությունը եղավ Իտալիայի չորս քաղաքներում, իսկ իտալացի արվեստագետները Հայաստանում այցելեցին Գյումրի և Երևան։ Արվեստագետներն այստեղ ներկայացրին իրենց ստեղծագործությունները: Իտալացիներից մեկը ներկայացրել էր տրաֆարետ՝ կապված տնային ասեղնագործության հետ: Մեկ այլ արվեստագետ բրեքդանս պարողների հակամարտություն էր ցուցադրել»:

Արվեստագետ Կարեն Անդրեասյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ ինքը փորձել է մարդու առօրյան ցուցահանդեսում առարկայական դարձնել, ցույց տալ առօրյա ժամանակը: Նա փաստեց, որ ժամանակակից արվեստն այսօր հասարակության կողմից այնքան էլ ընկալելի չէ, որովհետև արվեստ ասելով՝ մի ճյուղ են պատկերացնում, իսկ այն բազմաշերտ է:

Արմինե Հովհաննիսյանն էլ շրջագայության հենց սկսզբից սինքրոններ, լուսանկարներ էր հավաքել և դա ցույց տվել հեքիաթի միջոցով: Նրա մեկնաբանությամբ՝ հեքիաթը կարող է իրականություն դառնալ, սակայն յուրքանչյուրն ունի իր հեքիաթի իրականացման ընկալումը. «Բոլորիս էլ փոքր ժամանակ հեքիաթ պատմել են, ու մենք սպասում էինք` երբ է այն իրականանալու: Մեծանալուց հետո քաղաքական գործիչներն են մեզ «հեքիաթ» պատմում: Ես որոշեցի` Իտալիայում իմ ամեն մի օրը հեքիաթ դարձնել: Հավաքեցի նկարներ, ձայնագրություններ։ «Հեքիաթը» ձայնագրեցի սկայպով, քանի որ սկայպը դարձել է ժամանակակից բամբասանքի միջոց»:

Նրա հեքիաթը սկսվում է հայերենով, իսկ երբ սկսվում է այն հասկանալի դառնալ, հեքիաթը իտալերենով է մատուցվում։ «Հեքիաթի իմաստը լսողի և տեսնողի մոտ խեղաթյուրում ու անհասկանալիություն ստեղծելն է, ես նպատակ չէի դրել հասկանալի լինել, ընդհակառակը՝ իմաստը խառնաշփոթն էր»,- մանրամասնեց արվեստագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում