Ֆրանսիայի դատախազությունը հանդես է գալիս հօգուտ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ գործի փակվելուն: Այս մասին հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը՝ վկայակոչելով Բորդո քաղաքի դատախազության հայտարարությունը, որտեղ քննվում է «Բետանկուրի գործը»:
2012 թ. նոյեմբերին Սարկոզիին այս գործով առաջին անգամ հրավիրում են հարցաքննության, որը տևում է 12 ժամ: Դրա արդյունքներով՝ նախկին նախագահը վերաորակավորվում է որպես վկա: Սակայն 2013 թ. մարտին նրա դեմ մեղադրանք է ներկայացվում:
Հետաքննության վարկածի համաձայն՝ 2007 թ. Սարկոզին օգտվել է L’Oreal կայսրության ժառանգորդ և Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ՝ Լիլիան Բետանկուրի առողջական թույլ վիճակից, որպեսզի նրանից գումար ստանա իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար:











































