Թուրքական Redhack ցանցահենային խումբը կոտրել է Ստամբուլի քաղաքապետարանի կայքը և ջնջել է որոշ պետական հաստատությունների պարտքը պետությանը, հաղորդում է Radikal թերթը:
Redhack-ը ջնջել է էլեկտրականության, ջրի, համացանցի, գազի պարտքերը, որոնք պետական հաստատությունները պետք է վճարեին պետությանը:
Խմբի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք նման քայլի են գնացել ի նշան բողոքի այն բանի, որ Թուրքիայի իշխանությունները ճնշում են Թաքսիմ հրապարակի ցույցերը:








































