Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում տարհանել են American Airlines ավիաընկերության A330 ինքնաթիռի ուղևորներին, հայտնում է The Sun-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը` դրա պատճառը դարձել է սրահում ծուխը: Ինքնաթիռը պետք է կատարեր 731 չվերթը` մինչև ԱՄՆ-ի Շառլոտ քաղաքը:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Ծխի պատճառը ներկա պահին հայտնի չէ:
https://youtu.be/Vzkqm0O4BvQ









































