Brexit-ից հետո Բրիտանիայում տիրած խառնաշփոթը անմիջականորեն ազդել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության վրա՝ հայտնում է BBC-ն:
Սպասվում է, որ կիրակի օրը ի նշան բողոքի՝ այդ կուսակցության ստվերային կաբինետի կեսը հրաժարական կտա: Նրանց կարծիքով՝ կոսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը ոչ համոզիչ է անցկացրել ԵՄ կազմում Բրիտանիայի անդամակցությունը պահպանելու արշավը:
Առաջինը իր պաշտոնը լքել է առողջապահության նախարար Հայդի Ալեքսանդերը՝ հայտարարելով, որ Քորբինը չունի ներկա իրավիճակում երկիրը ղեկավարելու հատկություններ:








































