Իրանի միջուկային խնդրին կարելի է հեշտությամբ լուծում գտնել, եթե արևմտյան երկրները համաձայնեն փոխել իրենց վերաբերմունքը բանակցային գործընթացի հանդեպ: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ փոխանցում է Iran.ru-ն:
«Ցանկության դեպքում կարելի է հեշտությամբ լուծում գտնել իրանական միջուկային ծրագրին»,- ասել է Խամենեին:
Այաթոլլայի կարծիքով՝ հարցի բարեհաջող լուծման համար պահանջվում է, որ արևմտյան երկրներն ավելի ակտիվորեն ձգտեն Իրանի հետ փոխզիջման գնալ:
Սա նոր նախագահի ընտրությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդի առաջին խոսքն էր միջուկային հարցի վերաբերյալ:









































