ԱՄՆ Գերագույն դատարանն այս շաբաթ հակասահմանադրական է համարել Կալիֆոռնիայի հիմնական օրենքում կատարված այն փոփոխությունը, ըստ որի՝ թույլատրվում է գրանցել միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը, հաղորդում է Los Angeles Times-ը:
Դատարանի որոշման կատարումն ուժի մեջ կմտնի մոտ 25 օրացուցային օրվա ընթացքում: Փոփոխությունը, որը ստացել էր «Առաջարկ 8» անվանումը, ընդունվել է նահանգի բնակիչների կողմից՝ 2008 թ.կայացած հանրաքվեի ժամանակ, ինչից հետո նահանգը դադարեցրել էր գրանցել միասեռ ամուսնությունները, թեև շարունակում էր ճանաչել ավելի վաղ կնքված մոտ 18 հազար միությունները:
Միասեռ ամուսնությունների հակառակորդները դեռ չեն որոշել՝ վիճարկելո՞ւ են արդյոք Գերագույն դատարանի որոշումը:
Նահանգապետ Ջերի Բրաունն ու Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Կամալա Հարիսը հայտարարել են, որ արգելափակելու են «Առաջարկ 8»-ը նահանգի ամբողջ տարածքում:
Միայն ԱՄՆ 12 նահանգներն ու Կոլումբիա շրջանն են միասեռ ամուսնություններն օրինական ճանաչում:







































