ԱՄՆ-ը բարեհաջող կերպով ուղեծիր է դուրս բերել արևային IRIS հեռադիտակը, որը գործարկվել է վաղ առավոտյան (Երևանի ժամնակով ժամը 05.30-ին): Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով ամերիկյան տիեզերական NASA գործակալությանը:
Հեռադիտակը Pegasus XL հրթիռով վեր է բարձրացրել L-1011 Stargazer հրթիռակիրը, որից հետո արձակել է հրթիռը Խաղաղ օվկիանոսի վրա: Հրթիռի առաջին աստիճանի շարժիչները միացել են, որից 10 րոպե հետո հեռադիտակը հայտնվել է ուղեծրում:
181 մլն դոլար արժողությամբ IRIS հեռադիտակը, որը դասվում է փոքր տիեզերական սարքերի շարքին, կշռում է 200 կգ:
Հեռադիտակի միջոցով կուսումնասիրվեն Արևի քիչ հետազոտված հատվածները:











































