Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը պատրաստվող բասկետբոլի Հայաստանի հավաքականը «Միկա» մարզահամալիրում ստուգողական խաղ է անցկացրել Իրանի երիտասարդական ընտրանու հետ: Հայ բասկետբոլիստները հաղթել են 85:59 հաշվով:
Գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը խաղալու հնարավորություն է տվել բոլոր խաղացողներին: Հանդիպմանը մասնակցել է նաև թիմի ամենաճանաչված բասկետոբոլիտը` Բրայանտ Դանսթոնը:
Հայաստանի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ ևս մեկ ընկերական մրցախաղ կունենա Իրանի մեծահասակների հավաքականի հետ: