Ամերիկացի գիտնականները պարզել են, որ լուսադիոդներով փողոցային լապտերները կարող են վնասել մարդու առողջությունը, հայտնում է Gazeta.ru-ն: Իրենց զեկույցում, նրանք վերլուծել են 2005-ից 2016 թվականների գիտական հրապարակումները, կապված օրգանիզմի վրա լուսադիոդային լուսավորության ազդեցության հետ:
Պարզվել է, որ սպեկտրի կապույտ գույնը, որը մարդու կողմից ընկալվում է որպես վառ սպիտակ լույս, կարող է բացասական ազդեցություն ունենալ տեսողության վրա, մասնավորապես առաջացնել աչքերի հոգնածություն և վնասել ցանցաթաղանթը:
Բացի այդ, LED-լապտերները ազդում են մարդու ընդհանուր ֆիզիոլոգիայի վրա, առաջացնելով անհանգստության զգացում, և գիշերը մարդիկ ստիպված փակում են պատուհանները ծանր վարագույներով:









































