Բեննի Հարլեմը նյույորքցի մոդել է, որի ինսթագրամյան էջը, որը նա վարում է իր դստեր հետ, նրան միջազգային ճանաչում է բերել: Այս մասին հայտնում է kulturologia.ru-ն:
Իր ինսթագրամյան էջում Հարլեմն ամեն կերպ ընդգծում է իր և 6-ամյա դստեր՝ Ջաքսինի յուրահատուկ կապը: Հարլեմի խոսքով՝ որպես հոր իր առաջադրանքն է դստերը պաշտպանելը և դաստիարակելը՝ նրան այնքան ուշադրություն և սեր տալով, որ նա ինքնավստահ, ուժեղ և անկախ անհատ մեծանա: Նրա համար կարևոր է, որ Ջաքսինն իրեն ընդունի այնպիսին, ինչպիսին կա:
Հարլեմը պատմում է, որ ինքն իր ինսթագրամյան էջը բացել է ընդամենը մեկ տարի առաջ, պարզապես որ ընտանեկան լուսանկարների ալբոմ մնար:




















































