Manchester Evening News-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխությւանը:
«2013 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզի հեռանալուց հետո ակումբը շարունակում է արժանի փոխարինող գտնելու փորձերը:
Ճապոնացի Շինձի Կագավայի և իսպանացի Անդեր Էրերայի հետ փորձարկումները արդյունք չտվեցին: Այժմ Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հույսեր է փայփայում, որ այդ խնդիրը կարող է լուծել Հենրիխ Մխիթարյանը»,- գրում է Manchester Evening News-ը:
Անգլիական ակումբը համաձայնել է «Բորուսիա»-ին վճարել 40 միլիոն եվրո, որը գերմանական թիմը պահանջում է Մխիթարյանի տրանսֆերի համար:









































