Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Հալիդ Մաշալին ու նրա գլխավորած պատվիրակությանը:
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են նախագահական ապարատում նրա աղբյուրները: Հանդիպման ժամանակ քննարկվել է պաղեստինցիների միջև առկա տարաձայնությունների հարթմանն ուղղված ջանքերը, Թուրքիայի կողմից պաղեստինցիներին մարդասիրական օգնություն հասցնելու հարցը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս պաղեստինցիներին հուզող խնդիրներին:
Սրանից առաջ իսրայելական մամուլը հայտնել էր, որ Թուրքիան ու Իսրայելը մոտ են հարաբերությունների կարգավորմանը, և որ դրա համար մնացել է միայն Թուրքիայի տարածքում ՀԱՄԱՍ-ի գործունեությանը վերջ դնելու հարցում համաձայնության հասնելը:










































