La Gazzetta dello Sport-ի լրագրող Տանկրեդի Պալմերին Twitter-ի իր էջում հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման պայքարին միացել է «Տոտենհեմ»-ը:
Պալմերին նշում է, որ լոնդոնյան ակումբի մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին բանակցություններ է վարում հայ ֆուտբոլիստի գործակալի հետ:
Հիշեցնենք, որ Հենրիխի ծառայություններով են հետաքրքրված նաև «Լիվերպուլ»-ը և Դորտմունդի «Բորուսիա»-ն:









































