Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մտադիր է կազմի և մարտավարության շոշափելի փոփոխություններ կատարել Իտալիայի ընտրանու հետ դիմակայությունից առաջ։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Չի բացառվում, որ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գա բարձրահասակ և ամրակազմ հարձակվող Արից Ադուրիսը, իսկ Ալվարո Մորատան գործի ձախ եզրից։ Մասնագետը լրջորեն մտածում է նաև Լուկաս Վասկեսին ու Կոկեին մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերելու մասին։
Իտալիա – Իսպանիա խաղը կայանալու է «Եվրո-2018»-ի 1/8 եզրափակչի շրջանակներում՝ հունիսի 27-ին։








































