Amorim ընկերությունը կատարել է շատերի երազանքը և ստեղծել է բազմակի օգտագործման համար նախատեսված գինու խցան, որը կարելի է հանել ձեռքերով` առանց բացիչի օտագործման, հաղորդում է kedem-ը:
Շնորհիվ պտուտակաձև լինելու` Helix խցանը հեշտությամբ դուրս է գալիս շշի վրայից և անհրաժեշտության դեպքում դրանով կրկին կարելի է փակել այն:
Թեստերը ցույց են տվել, որ կրկնակի անգամ այդ խցանով փակված գինին չի փոխում իր հատկությունները 1.5 տարի: Նոր տեսակի խցանով մեկ շշի արժեքը կազմում է 8-15 դոլար: Ակնկալվում է, որ Helix խցանը զանգվածային վաճառքի կհանվի 2015 թ.:









































