Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կմնա իր պաշտոնում՝ չնայած ԵՄ կազմից երկրի դուրս գալուն: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը:
«Վարչապետը հստակ հասկացրել է, որ ինչպիսին էլ լինի հանրաքվեի ելքը՝ ինքը կշարունակի իր աշխատանքը վարչապետի պաշտոնում»,- ասել է նա:
Նա նաև երկրի իշխանություններին կոչ է արել բոլոր ջանքերը ներդնել երկրում կայունացման համար:










































